Տիգրան Մեծի պողոտայում «Ֆորդ»-ը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ
«Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 4-ին' ժամը 14.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 53 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կատարվում է քննություն: