Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»


ԵԽԽՎ-ում հայկական կողմը գերմարդկային ջանքերի և համատեղ աշխատանքի արդյունքում է հասել հաջողության

 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի(ԵԽԽՎ) նստաշրջանում հայկական կողմը համախմբված աշխատանք է կատարել: Հայաստանյան պատվիրակության համար այն ծանրաբեռնված ու պատասխանատու է եղել: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ձևավորվել էր եռամիասնություն, որտեղ միավորվել էին պատվիրակության, սփյուռքի հայկական կառույցների և ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցների ջանքերը: «Այս նստաշրջանում մեր լավագույն ձեռագիրը, աշխատանքային ոճը բոլոր հնարավոր ուժերի մասիմալ միավորումն էր` թե սփյուռքի կառույցների, թե ԱԳ աշխատակիցների, թե մեր պատվիրակության: Մեր պատվիրակությունը բաղկացած է ընդդիմադիր բոլոր ուժերի ներկացուցիչներից և ուզում եմ ընդգծել, որ մի թիմ դարձած ու համախմբված աշխատանք ենք կատարել»,-ասաց Հերմինե Նաղդալյանը:

Նրա խոսքով` «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցի նախագիծն ուներ գերնպատակ ոչ թե անդրադառնալ Ադրբեջանում ժողովրդավարության աղաղակող իրավիճակին, այլ դրանում ներառել «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և հարակից 7 շրջանների օկուպացիա» ձևակերպումը: Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ադրբեջանական կողմը զեկույցի քննարկման ավարտին չի թաքցրել իրենց հիմնական նպատակը: «Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը, երբ տեսավ, որ ամբողջությամբ կորցնում է այս կետերը, ասաց` ինչ ուզում եք ասեք ու գրեք, բայց ա յս նախադասությունը թող պահպանվի զեկույցում»,-հայտնեց Հերմինե Նաղդալյանը:

Հերմինե Նաղդալյանը մեկ առ մեկ նշեց պատվիրակության յուրաքանչյուր անդամի կատարած աշխատանքը, որի արդյունքում հնարավոր եղավ 85 կողմ, 75 դեմ ձայներով «Վեհաժողովը լիովին տեղյակ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս 7 տարածքների բռնազավթման մասին, որը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերխնդիրն է» նախադասությունը փոխարինել  «Վեհաժողովը լիովին տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերխնդիրն է» նախադասությամբ:
Պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ևս նկատեց, որ, անկախ բոլոր տարաձայնություններից, միջազգային հարթակներում հանդես են եկել որպես միասնական թիմ: «Մենք հասկանում էինք, որ անկախ նրանից, թե տվյալ փաստաթուղթը իրավական ուժ ունի, թե ոչ, դրանում չպետք է սպրդի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մի ձևակերպում, որը երբևէ չի եղել որևէ այլ միջազգային փաստաթղթում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը, անդրադառնալով այն խոսակցություններին, թե պատվիրակությունը չի կարողանում միջազգային այդ հարթակում արդյունավետ աշխատել, առաջարկեց իր տեղը այն անձին, ով կկարողանա ավելի լավ աշխատանք կատարել: «Եթե ՀՀ-ի խորհրդարանում կա մեկ պատգամավոր, որը վստահ է իր ուժերի վրա և կարող է Ադրբեջանի կողմից պատանդ վերցրված Եվրոպայի խորհրդում աշխատել ավելի լավ, ես պատրաստ եմ տեղս զիջել ավելի արդյունավետ աշխատող պատգամավորին: Մենք, ըստ էության, աշխատում ենք Մինի Մեջլիսի դուստր ձեռնարկությունում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատվիրակության անդամ, ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ևս կարևորեց համատեղ աշխատանքը` նշելով, որ պետք էր այնտեղ գտնվել տեսնելու գործադրված գերմարդկային ջանքերը բոլորի կողմից: Նրա տեղեկացմամբ, երբ հայկական համատեղ ուժերով հասել են խորհրարանականների մեծամասնության հավանությանը, ադրբեջանահարակից երկրներից լոբիստներ էին «ներմուծվել» վեհաժողով` փորձելով ինչ-որ բան փոխել ստեղծված իրավիճակում, ինչը նրանց չի հաջողվել:

ՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»