Վայոց ձորի բնակչին օձ է խայթել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 5-ին, ժամը 18.22-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.10-ին օձի խայթոցից թունավորման նախանշաններով Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Լեռնաշեն գյուղի բնակիչ՝ 1946թ. ծնված Ռ. Դ.-ն:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչե լով ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: