Իրազեկման ակցիա Երեւանի փողոցներում. պայքարը Բաղրամյան պողոտայում շարունակվում է
ՀասարակությունԻնչպես եւ նախապես տեղեկացրել էինք, այսօր ժամը 19.00-ից մեկնարկեց իրազեկման ակցիան: Բաղրամյանում ձեւավորված նոր նախաձեռնության խմբի անդամները «Ո՛չ թալանին» նախաձեռնության հետ անցնում են հերթական գրոհին:
Տեղեկացնենք, որ ակտիվիստները շրջելու են Փոքր Կենտրոնի փողոցներով: Նրանք նպատակ ունեն ժողովրդին տեղեկացնել, որ շարժումը չի պառակտվել, եւ որ իրենք գործում են միասնական՝ պայքարելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:
Ի դեպ, նշենք, որ այսօր Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ոստիկանությունը ակցիայի անդամներին արգելում է օգտագործել հատուկ տեխնիկա՝ իրենց խոսքն ավելի լսելի դարձնելու համար: Նա հորդորեց պայքարի դուրս եկած քաղաքացիներին «ոլա գնալ»յ փոքրիկ դիապազոն ունեցող բարձրախոսներով:
Սոսե Չանդոյան