Կառավարությունը պայքարելու է սողանքների դեմ
ՀասարակությունԿառավարությունը պատրաստվում է հավանություն տալ սողանքների տեղամասերի գույքագրման և մոնիթորինգի իրականացման մեթոդական ուղեցույցին: Հարցը ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում:
Որպես հիմնավորում նշվում է , որ Հայաստանի Հանրապետությունում սողանքային երևույթներն ունեն լայն տարածում` 3000-ից ավելի տեղամաս:
Սողանքների թիրախում են հայտնվել թվով 230-ից ավելի բնակավայր, գյուղատնտեսական հողատեսքեր, տնտեսության օբյեկտներ, հաղորդակցման ուղիներ (երկաթուղի և ավտոմոբիլային ճանապարհներ), ինչն ուղղակի ազդում է աղքատության և արտագաղթի վրա: