Երևանում, Վանաձորում, Դիմիտրովում ու Գեղամավանում քաղաքացիների են վրաերթի ենթարկել
Օրվա իրադարձություններ«ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Դիմիտրով գյուղում հունիսի 30-ին, ժամը 12.00-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նույն օրը` ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հունիսի 30-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողատայում վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափողվել է հիվանդանոց: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:
Ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ հունիսի 30-ին, ժամը 10.45-ին, «Շեվրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արմենակյան փողոցի թիվ 2/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Ռուբեն Մ.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: