Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացվել է ֆրանսիական Դիաբետոն դեղը
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարարի հրամանով Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացվել է «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության Դիաբետոն (գլիկլազիդ) 60 մգ դեղը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այն իրականացվել է շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեղապահովումը կազմակերպելու նպատակով:
Դիաբետոն (գլիկլազիդ) 60 մգ դեղը տրամադրվում է ՀՀ կառավարության այս տարվա հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության կարիքների համար դիաբետոն 60 մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման հիմքով: