Դոլարը կրկին էժանացել է
ՏնտեսությունՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հուլիսի 1-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.31 դրամով` կազմելով 472.22 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.04 դրամով և կազմել 525.44 դրամ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով` կազմելով 8.54 դրամ։ Բրիտանական ֆո ւնտի փոխարժեքը նվազել է 3.85 դրամով և կազմել 739.35 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 1-ին կազմել է 17 հազար 778.38 դրամ, արծաթի գինը՝ 238.36 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 366.44 դրամ: