«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել
Հասարակություն«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2015 թվականի հուլիսի մեկից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, օրենքով կարգավորում են պետական կառավարման կամ ՏԻՄ-երի, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանվում են նաև տվյալների սուբյեկտի իրավունքները, անձնական տվյալներ մշակողի պարտականությունները, անձնական տվյալներ մշակելու օրինականության նկատմամբ հսկողությունը, անձնական տվյալները երրորդ անձանց և այլ պետություններ փոխանցելու կարգը: