Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին


«168 ժամ». ՀԷՑ–ի նախորդ աուդիտները և ապագա աուդիտի խորության աստիճանը

Հասարակություն

Ներկայացնում ենք ծավալուն հոդվածը հատվածաբար.

Ինչպես արդեն մամուլում գրվել է, ՀԷՑ-ի ամենամյա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնում է «Ernst & Young» ընկերությունը: Այն հանդիսանում է աուդիտորական մեծ քառյակի անդամ, այսինքն՝ շատ լուրջ ընկերություն է: Այս ընկերությունը ՀԷՑ-ի ֆինանսական հաշվետվությունների դրական եզրակացություն է տվել վերապահումով: Իսկ ֆինանսների ոլորտին առնչվող մարդիկ գիտեն, որ «վերապահում» բառը նշանակում է բավականին խորը խնդիրներ: EY-ը նշել էր, որ հաշվետվությունների մեջ կան խեղաթյուրումներ: Վերապահումով դրական կարծիքը հիմնված է այն փաստի վրա, որ ընկերությունը 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ խախտել էր վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և «Վնեշէկոնոմբանկի» հետ համապատասխանաբար 2009թ. ապրիլի 20-ին և 2009թ. հունիսի 17-ին կնքված պայմանագրերի վարկային սահմանափակող պայմանները, ինչը հանդիսանում է պարտավորությունների չկատարում: Հետևաբար, բանկերը կարող էին պահանջել պայմանագրով նախատեսված վարկի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարում՝ հաշվեգրված կամ վճարման ենթակա տոկոսների հետ միասին: Ելնելով վերոնշյալից՝ 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ տվյալ վարկերը պետք է դասակարգվեին՝ որպես ընթացիկ, քանի որ ընկերությունը չուներ անվերապահելի իրավունք՝ հետաձգել դրանց մարումը մինչև հաշվետու ամսաթվից հետո 1 տարի և ավել ժամկետը: 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Ընկերությունը 18,045,165 հազար ՀՀ դրամի վարկերը դասակարգել է որպես ոչ ընթացիկ պարտավորություններ, որն իրենից ներկայացնում է ՀՀՄՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտից հրաժարում»,-նշված է Ernst & Young-ի աուդիտորական եզրակացության մեջ (2015թ. փետրվարի 13):

 Աուդիտորն այսքանից ավելի չէր խորացել և փակագծերը չէր բացել: Ոչ թե այն պատճառով, որ չի կարող կամ չի ուզում, այլ պարզապես՝ ի սկզբանե աուդիտի սահմանները եղել են այդքանը: Իսկ հետագա աուդիտի սահմանները պետք է որոշել ինքնուրույն։

 Հունիսի 27-ին տեղի ունեցած հայտնի խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով ՀԷՑ-ի աուդիտի մասին ասաց. «Առաջարկում եմ՝ ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, հարկ կա. այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, և այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետևյալ հարցերին՝

 

  • ինչքանո՞վ էր հիմնավորված սակագնի բարձրացումը, և
  • սակագնի չբարծրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին»:

Եթե աուդիտորի առջև դրվելու են միայն այս երկու հարցերը, ապա համոզված եղեք, որ ոչինչ չի պարզվի: Առավելևս, որ Ս.Սարգսյանն արդեն անուղղակիորեն ուղղորդում է՝ նշելով. «Ես խորապես համոզված եմ, որ սակագնի բարձրացումն արդարացված է»:

 Մեզ պետք չէ աուդիտ, որը կպատասխանի միայն այս երկու հարցին: Ամենայն հավանականությամբ, անկախ աուդիտորական եզրակացությունը կհաստատի, որ սնանկացման եզրին կանգնած ՀԷՑ-ի փրկությունը սակագնի բարձրացումն է: Սակայն շատ ավելի կարևոր հարց է՝ ինչի՞ պատճառով է ՀԷՑ-ը կանգնել նման խնդիրների առաջ: Արդյո՞ք նշված պատճառներից բացի (էներգմատակարարման սխեմայի խախտում, փոխարժեք և այլն), այլ պատճառներ չկան:

Մեզ պետք է աուդիտ, որը, նախագահի նշած 2 հարցերից բացի, կպատասխանի նաև հետևյալ հարցերին՝

1. Որքանո՞վ է արդյունավետ եղել ՀԷՑ-ի մենեջմենթը:

2. Ինչի՞ պատճառով է մոնոպոլիստ ընկերությունը հայտնվել սնանկության շեմին:

3. Եղե՞լ են արդյոք ֆինանսական խարդախություններ, և ի՞նչ դեր են դրանք ունեցել այս ամենի մեջ:

 Այսինքն՝ մեզ պետք է շատ խորը ու լայնածավալ ուսումնասիրություն: Ոչ միայն մեզ, այլև ՀԷՑ-ի ներկա ու, ինչո՞ւ ոչ, ապագա հնարավոր սեփանակատերերին»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասինՌուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը