ՀԾԿՀ-ը հիմնազուրկ է համարում «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավարի հայտարարությունը
ՀասարակությունՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովն անհասկանալի և հիմնազուրկ է համարում Հայաստանի էներգետիկ ոլորտում ստեղծված իրավիճակի շուրջ «Ինտեր ՌԱՕ» ընկերության խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկի հնչեցրակծ դիրքորոշումը: Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հանձնաժողովը պատրաստ է իր դիրքորոշումն ապացուցել նաև միջազգային խորհրդատուների հետ քննարկումների ժամանակ:
Հանձնաժողովը պնդում է, որ ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես կարգավորման ոլորտին առնչվող, լիովին համապատասխանում է միջազգային փորձին և ունի լայն կիրառում: «Ստեղծված իրավիճակում անընդունելի ենք համարում սեփական բացթողումներին և թերացումներին էլ ավելի ուշադրություն դարձնելու փոխարեն՝ դրանց արդարացման պատճառ փնտրելու փորձը»,- Արմենպրեսի փոխանցմամբ` ասվում է հայտարարության մեջ: