Քաղաքաշինության նախարարությունն աշխատակազմի նոր ղեկավար ունի
ՀասարակությունՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակվեց Էդգար Գևորգյանը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, կառավարության նիստում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ Գևորգյանը մեծ փորձ ունի կառավարման և քաղծառայության ոլորտներում ու հաջողությամբ կլուծի իր առջև դրված խնդիրները:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Գևորգյանին և մաղթեց աշխատանքային հաջողություններ: Մինչ այս Գևրոգյանը զբաղեցնում էր ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը: