Հայտնի է ՀՀ ճանապարհային ոստիկանության նոր պետի անունը
ՀասարակությունՀՀ ճանապարհային ոստիկանության նոր պետ է նշանակվել ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության նախկին պետ գնդապետ Արմեն Հակոբյանը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ին հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
2015 թվականի հունիսի 29-ին Արտակ Հարությանյանը իր դիմումի համաձայն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրային ռեզերվում: ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնին Արտակ Հարությունյանը նշանակվել էր 2014 թվականի հոկտեմբերին: