Ալիևը գոհ է թե՛ կնոջից, թե՛ Եվրոպական խաղերց
ՎերլուծականԻլհամ Ալիևն իր կնոջը պարգևատրել է իր հոր՝ Հեյդար Ալիևի անվան շքանշանով: Այս մասին հաղորդում է oxu.az-ը:
Հիշեցնենք, որ Ալիևան Բաքվում կայացած Եվրոպական խաղերի կազմակերպչական կոմիտեի նախագահն էր: Եվրոպական խաղերի փակման արարողությունն ավարտվել է հենց վերոնշյալ պարգևատրմամբ:
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Բաքվում կայացած խաղերն աչքի ընկան գերանկազմակերպ լինելու հետևանքներով՝ դժբախտ պատահարներով ու վթարներով, լրագրողների մասնագիտական աշխատանքների մի շարք կոպիտ խանգարումներով:
Ստացվում է, որ Ալիևը գոհ է կազմակերպչական կոմիտեի աշխատանքից, այլապես, ինչու պիտի պարգևատրեր վերջինիս նախագահին: Տրամաբանական շղթան հասնում է այնտեղ, որ Ալիևն ամենեևին էլ դժգոհ չէ տեղի ունեցածներից: Չնայած, եթե հաշվի առնենք Ադրբեջանի նախագահի այլ պարգևատրումները, օրինակ՝ Սաֆարովին հերոսացնելու հայտնի դեպքը, այնքան էլ արտառոց չէ Ալիևային Ալիևի շքանշանով պարգևատրելը:
Արուսիկ Տիգրանյան