Հայաստանյան բանկերում գերակշռում են արտարժույթով ավանդները
ՏնտեսությունՀայաստանյան բանկերում ներդրված ավանդների ծավալը մայիսին ավելացել է շուրջ 41.7 մլրդ դրամով` կազմելով 1 տրլն 801 մլրդ 70 մլն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` ավանդների կառուցվածքում գերակշռել են ռեզիդենտների կողմից ներդրված արտարժութային ավանդները` կազմելով 880 մլրդ 293 մլն դրամ: Իսկ դրամային ավանդների ծավալը մայիսին գերազանցել է 497 մլրդ դրամը:
Արմենպրեսի փոխանցմամբ` ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 422 մլրդ 802 մլն դրամ, որից 387 մլրդ 62 մլն դրամը` արտարժույթով ավանդներ:
Բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը 2015թ մայիսի վերջին կազմել է 926 մլրդ 568 մլն դրամ և նախորդ ամսվա նկատմամբ աճել է 15 մլրդ 238 մլն դրամով կամ 1.7 տոկոսով, իսկ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել` 81 մլրդ 110 մլն դրամով կամ 9.6 տոկոսով:
Ավանդների տոկոսադրույքը մայիսին կազմել է 15.26 տոկոս` նախորդ ամսվա 13.26 տոկոսի փոխարեն: