ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում բանտարկված հայ սահմանախախտին
ՀասարակությունԿարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հանդիպել են ադրբեջանական կողմում բանտարկված հայ սահմանախախտ Արսեն Բաղդասարյանի հետ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 30-ին: ԿԽՄԿ աշխատակիցների միջոցով Բաղդասարյանն ու նրա ընտանիքը փոխանակվել են տեղեկություններով:
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով այդ երկրի ռազմական գերատեսչությանը, 2014 թվականի դեկտեմբերին հաղորդել էին, որ գերեվարել են Արսեն Էդուարդի Բաղդասարյանին: Ավելի ուշ ԼՂՀ պաշտպանության բանակը հայտարարել է, որ Արսեն Բաղդասարյանը, հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:Ադրբեջանական դատարանը մայիսի 5-ին հայ սահմանախախտին դատապարտ ել է 15 տարվա ազատազրկման: Ծանր հանցագործությունները քննող Գյանջայի դատարանը հայ սահմանախախտ Արսեն Բաղադասրյանին դատել է որպես դիվերսանտ: