Անաիս Սարդարյանը 27-ամյակը նշել է առանձնահատուկ կերպով
LifestyleBravo.am-ը գրում է.
Անաիս Սարդարյանը հուլիսի 1-ին դարձել է 27 տարեկան: “Շանթ”-ի “Խոպանի տեսություն” սիթքոմի դերասանուհին ծննդյան տարեդարձը նախ տորթով եւ շամպայնով մինչեւ լուսաբաց նշել է նկարահանման հրապարակում, այնուհետեւ գործընկերների եւ հարազատների հետ շարունակել է տոնել բացօթյա ռեստորանում:
Հոբելյարը BRAVO.am-ին հայտնել է, որ խնջույք կազմակերպելու մտադրություն չի ունեցել, սակայն իրավիճակը շտկել է մտերիմ ընկերը` դերասան Լեւս Դավթյանը` իր եւ հյուրերի համար ապահովելով ուրախ եւ անմոռանալի ժամանց.“Բնություն, կենդանիներ եւ ուրախություն. ընտրել էինք այնպիսի մի վայր, որը հետաքրքիր կլիներ հյուրերին՝ թե՛ մեծերին, թե՛ նրանց երեխաներին”:
Դերասանուհու համար այս տարեդարձն առանձնահատուկ է եղել.“Վաղուց մայրիկիս հետ չէի նշել…Ինձ համար կարեւոր է այն մթնոլորտը, որն ապահովեցին մտերիմներս: Ճոխությունների սիրահար չեմ, եւ տոնական տորթը յուրահատուկ չի եղել. գնել եմ վերջին պահին”,-ասել է նա ու հավելել, որ բազմաթիվ նվերներ է ստացել` օծանելիք, պայուսակներ եւ, իհարկե, գումար.“Ընկերներիցս շատերն ընտրությունը թողել են իմ հայեցողությանը:)”:
Շարունակությունը՝ այստեղ

