Առնվազն վեց մարդ Է զոհվել Չինաստանում տեղի ունեցած 6,5 մագնիտուդով երկրաշարժից
ՀասարակությունԱռնվազն վեց մարդ Է զոհվել, եւս 48-ը՝ տուժել Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Գումա գավառում (չինական անվանումը՝ Պիշան) տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է ՉԺՀ-ի քաղաքացիական վարչակազմի նախարարությունը: Փրկարարական ծառայություններն արդեն ձեռնամուխ են եղել տարերքի հարվածի հետեւանքների վերացման աշխատան քներին, իրադրությունը անձնական հսկողության տակ Է վերցրել նահանգի կուսակցական կոմիտեի ղեկավար Չժան Չունսյանը:
Առկա տվյալներով՝ ամբողջությամբ ավերվել կամ մասնակիորեն տուժել Է 3 հազար շինություն: Փրկարարական խմբերի ուժերով ճամբար Է կազմակերպվում ժամանակավոր բնակության համար, աղետի վայր են հասցվել հազարավոր վրաններ եւ առաջին անհրաժեշտության այլ իրեր:
6,5 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել առավոտյան, երկրաշարժի օջախը գտնվում Էր 10 կիլոմետր խորության վրա: Դրանից անմիջապես հետո գրանցվել են ավելի փոքր ուժգնությամբ եւս մի շարք ստորգետնյա ցնցումներ:
Գումա գավառը գտնվում Է Սինցզյանի վարչական կենտրոնից՝ Ուրումչի քաղաքից, 1,8 կիլոմետր հարավ ընկած շրջանում: Դրա բնակչությունը կազմում Է շուրջ 258 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: