Հոսանքի թանկացման բողոքի ակցիայի իրազեկման երթի ժամանակ վատացել է մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը
ՀասարակությունԸնդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի իրազեկման երթի ժամանակ վատացել է երթի մասնակիցներից մեկի՝ երիտասարդ աղջկա ինքնազգացողությունը: Աղջկան առաջին օգնություն ցույց տվեցին երթի անվտանգությունն ապահովող ՀՀ ոստիկանության աշխատակիցները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցն Ամիրյան փողոցից, որտեղ այս պահին ընթանում է երթը, ոստիկանները երիտասարդ աղջկան նստեցրել են հարակից սրճարաններից մեկում, ցույց տվել առաջին անհրաժե շտ օգնություն: Ոստիկանության աշխատակիցները ցանկացել են շտապօգնություն կանչել, սակայն աղջիկը հրաժարվել է՝ պնդելով, որ արդեն լավ է զգում իրեն:
Բաղրամյան պողոտայից մեկնարկել է ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի մասին իրազեկման երթ: Ցուցարարները Հանրապետության հրապարկով, Ամիրյան փողոցով և Մաշտոցի պողոտայով հետ են վերադառնում Բաղրամյան պողոտա, որտեղ կշարունակեն նստացույցը: