Հիմա իմ նպատակներն ու ծրագրերը այլ են. Կարո Հովհաննիսյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է ռեժիսոր Կարո Հովհաննիսյանը, ով հեռուստադիտողի շրջանում առավել ճանաչված է որպես սերիալային դերասան:
Կարո, Ձեզ հեռուստադիտողը ճանաչեց սերիալային ժանրում, բայց կարծես զինծառայաությունից վերադառնալուց հետո այս ժանրում չեք երեւում, հետաքրքիր է ինչն է պատճառը:
- Այո, մինչեւ ծառայության մեկնելս հանդես էի գալիս հեռուստասերիալներում, բայց այդ փուլը այժմ անցյալում է, հիմա արդեն այլ՝ իմ մասնագիտական աշխատանքով եմ զբաղված. ուժերս եմ փորձում ռեժիսուրիայի ասպարեզում եւ արդեն փորձ ունեմ տեսահոլովակներում, գովազդային հոլովակներում, շուտով նաեւ ֆիլմերում կունենամ իմ մասնակցությունը որպես ռեժիսոր: Իհարկե, սկզբնական շրջանում կլինեն կարճամետրաժ ֆիլմեր, այնուհետեւ, երբ զգամ, որ պատրաստ եմ, կսկսեմ մտածել լիամետրաժ ֆիլմերի մասին եւս: Այսինքն՝ կան նախագծեր, մնում է դրանք իրագործելը, իսկ այդ նախագծերը իրագործելու եմ ընկերնեիս հետ միասին, որոնց հետ հիմնել ենք «Friends Film Production»-ը, մեր բոլոր ապագա ծրագրերը լինելու են համատեղ: Պետք է նշեմ նաեւ, որ այս պահին աշխատում եմ պետական համակարգում եւս՝ Արաբկիր համայնքի մշակույթի բաժնում որպես առաջին կարգի մասնագետ-ռեժիսոր:
Դեռ չկա՞ն հստակ ծրագրեր, երբ հանդիսատեսը Ձեզ կտեսնի եթերային նախագծերում:
- Կարծում եմ, դեռ վաղ է եթերային նախգծերի մասին խոսելը, հիմա իմ նպատակներն ու ծրագրերը այլ են:
Թեպետ վերջին շրջանում հեռուստատեսային նախագծերում չկաք, բայց հանրային միջոցառումներից գրեթե չեք բացակայում, այդ ակտիվությունը ինչով է պայմանավորված:
- Ես բացակայել եմ եթերից, բայց ոչ ոլորտից: Թե ինչով է պայմանավորված իմ նման ակտիվ կյանքը, կասեմ այսպես՝ պայմանավորված է նրանով, որ ոչ մեկնել եմ արտագնա աշխատանքի, ոչ էլ ինձ փորձել եմ այլ ասպարեզում, ուղղակի եթերում որպես դերասան այլեւս հանդես չեմ գալիս:
Դուք արդեն հասցրել եք մի քանի միջոցառումներ վարել, գուցե դա առիթ լինի Ձեզ որպես հաղորդավար տեսնելո՞ւ, հնարավոր է, որ բացիռեժիսուրիայից որեւէ հեռուստեսային ծրագիր վարեք, կա՞ն նման պլաններ:
- Ինչու՞ ոչ, ամեն ինչ էլ հնարավոր է, չեմ բացառում, բայց այս պահին իմ բոլոր պլանները կապված են ռեժիսուրիայի հետ, իսկ հաղորդավար լինելու համար դեռ շատ պետք է փորձեմ եւ աշխատեմ, որպեսզի հասնեմ այդ կոչման իրավունքին. կիսատ-պռատ բաներ չեմ սիրում անել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: