Սուրեն Փահլեւանյանի անակնկալը Յանա Դանիելյանի 27-ամյակին
LifestyleBravo.am-ը գրում է.
Յանա Դանիելյանն այսօր դարձել է 27 տարեկան: Հաղորդավարուհին BRAVO.am-ին հայտնել է, որ արդեն երկու տարի է` նախընտրում է ծննդյան տարեդարձը մեծ տոնի չվերածել` նշելով հարազատների եւ ընկերների նեղ միջավայրում:
Հոբելյարին առաջինը շնորհավորել է սիրելի ամուսինը.«Ուղիղ կեսգիշերին Սուրենը տուն եկավ ծաղիկներով, խմիչքով եւ սկեսուրիս թխած տորթով: Դրանից հետո սկսվեց շնորհավորանքների տարափը: Մինչ այս պահը գրեթե բոլոր հարազատներս ու ընկերներս շնորհավորել են»:
Զույգի դուստրն` Ադելը, առավոտյան վերցնելով հայրիկի նվիրած ծաղիկներից մեկը, արթնացրել է մայրիկին, համբուրել ու շնորհավորել: Յանայից տեղեկացանք, որ տորթի մոմերը փչելիս երազանք չի պահում.«Իմ դեպքում միայն նպատակներ են, որոնք փուլ առ փուլ իրականացնում եմ»:

