Աստված տա, որ ես շատ երկար ժամանակով ստիպված լինեմ բացակայել Հայաստանից. Աննա Խաչատրյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Արդեն հայտնի է դարձել, որ աշնանը մեկնարկող ռուսական «Голос» երաժշտական նախագծին իրենց ուժերն են փորձելու նաեւ Աննա Խաչատրյանն ու Արամ MP3-ը: Նախընտրական փուլում իրենց մասնակցությունը երգիչները փորձել էին գաղտնի պահել, բայց հակառակ նրանց ցանկության՝ լուրն արագ է տարածվել. «Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե որտեղից է այս լուրը տարածվել, որովհետեւ ես դրա մասին ընդհանրապես չեմ խոսել, ով էլ որ արել է, շատ անշնորք բան է իրեն թույլ տվել, ամոթ իրեն»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:
Հարցին, թե որն էր միտքը այս նախագծում իրենց մասնակցությունը գաղտնի պահելը, Աննան հավելեց. «Կոնկրետ ես ուզում էի ինձ զերծ պահել ավելորդ նեռվային վիճակներից, փորձում էի հեռու ինձ պահել այդ ամենից: Մեր ազգը, առհասարակ, իր էությամբ եւ բնությամբ շատ քննադատ է»:
Այն նկատառմանը, թե արդյոք միտք է ունեցել այս նախագծով շատ քննադատներին հակառակը ապացուցելու, երգչուհին նշեց. «Ես քննադատողներին ապացուցելու համար չէ, որ ինչ-որ բան եմ անում եւ երբեւէ «չուզողների» համար ոչինչ չեմ անում, մնում էր թե, մի բան ապացուցել նրանց, բացարձակ, որովհետեւ իրենք միեւնույն է ամեն ինչից են դժգոհ: Դա ապացուցվեց իմ վերջին՝ «Բաղմանչի»տեսահոլովակի թողարկվելուց հետո, երբ այն մարդիկ, ովքեր մշտապես ինձ քննադատում էին՝ ասելով, թե ես միշտ նույն կերպարի մեջ եմ, տեսահոլովակում կարդինալ փոփոխությունից հետո իրենք էլի դժգոհ մնացին, իրենց էլի դուր չի գալիս, արդյունքում ստացվում է, որ ինչ էլ անեմ, մեկ է՝ իրենց դուր չի գալու, բայց դա ինձ չի հուզում, եթե դուր չի գալիս, թող հեռուստաալիքը փոխեն եւ չնայեն, ես նրանց չեմ ստիպում: Այո, նրանք ինձ չեն հուզում, բյաց ստեղծում են շատ նեգատիվ դաշտ, դրա համար պաշտպանողական դիրք բռնելով այս անգամ որոշել էի գաղտնի պահել, որ մասնակցում եմ այս նախագծին, բայց չստացվեց, քանի որ ինչ-որ մեկը որոշեց դրա մասին բարձրաձայնել»:
Թե ինչու է կայացած երգչուհի լինելով հանդերձ, այնուամենայնիվ, իր ուժերը ցանկացել փորձել այս նախագծում, Աննա Խաչատրյանը նկատեց. «Ձանձրանում եմ Հայաստանում, իսկ միայն այդ օրկեստրի հետ երգելը արդեն աննկարագրելի հաճույք է, միայն դրա համար արժե գնալ այնտեղ երգելու»:
Շարունակությունը՝ այստեղ