Երևան-Գյումրի ավտոճանապարհին պատահարի հետևանքով մարդ է զոհվել
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և արտակարգի իրավիճակների նախարարություն հուլիսի 4-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի 83-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2101» մակնիշի 34QR231 պ/հ ավտոմեքենան կողաջրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածի եզրին, ավտոմեքենայի ուղևորը տեղում մահացել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ՝ 1982թ. ծնված Մ. Մ.-ն հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված ուղևորի դին, հանձնել շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև ուղղել այն և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: