Տարօրինակ մաքսանենգ «ապրանք» Ավստրալիայի օդանավակայանում (լուսանկարներ)
LifestyleԱվստրալիա վերադառնալիս մաքսային ծառայության աշխատակիցներն իրենց հայրենակցի մոտ վիտամինի տուփ գտան, որի մեջ աղավնու ձվեր էին։ Հետագա հարցաքննությանը նա չկարողացավ համոզիչ պատասխաններ տալ, և աշխատակիցները որոշեցին ընդհանուր խուզարկության ենթարկել նրան։ Ահա թե ինչ գտան տաբատի մեջ.
Այն արդարացումը, որ նա ցանկացել է երկրի ֆաունան հարստացնել հազվագյուտ աղավնիներով, մաքսային ծառայության աշխատակիցներին համոզիչ չթվաց։ Այժմ նրան դատ է սպասվում, որի արդյունքում խոշոր տուգանքից մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։
