Անժելինա Ջոլին կմարմնավորի Եկատերինա 2-րդին
LifestyleTert.amը գրում է.
![]()
Դերասանուհի Անջելինա Ջոլին կմարմնավորի Եկատերինա 2-րդին՝ կայսրուհու անձնական կյանքի մասին պատմող ֆիլմում. տեղեկացնում է Daily Mail-ը։
Ինչպես տեղեկացնում է պարբերականը՝ ֆիլմը նվիրված է լինելու «նիմֆոմանուհի» Եկատերինա կայսրուհու սկանդալային սիրային կյանքին։
Նոր ֆիլմը նկարահանվելու է Սայմոն Սեբագ-Մոնտեֆիորեի գրքի հիման վրա։
«Ես ուրախ եմ, որ Անջելինան ընտրել է իմ ստեղծագործությունը, քանի որ դա իմ առաջին գիրքն էր ու այն սիրո պտուղ էր»,-ասել է հեղինակը։
Նշվում է, որ Ջոլին ցանկանցել է Եկատերինա 2-րդ դերը խաղալ դեռևս 9 տարի առաջ։
Մինչ նա Եկատերինայի դերը կատարել են դերասանուհիներ Մարլեն Դիտրիխը, Բեթ Դեյվիսը, Տալուլա Բենկհեդը, Կատրին Դենևը և Քեթրին Զետա-Ջոնսը։