«Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծման» ծրագիր
ՀասարակությունՀուլիսի 6-ին ժամը 14:00-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Ուրարտու» սրահում կմեկնարկի՝ «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծման» ծրագիրը, որտեղ կներկայացվի Պրոբացիոն ծառայողների վերապատրաստման մոդուլների և կիրառման ձեռնարկի նախնական տարբերակը:
Հանդիպմանը կմասնակցեն ՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, ԵԽ միջազգային փորձագետ Քրիս Ֆրոսթը, ծրագրի համահեղինակներ Իոան Դուրնեսկուն, Էնդրյու Բերնհարդտը, այլք: