ԱՄՆ-ում տղամարդուն ընտանիքի հետ միասին իջեցրել են ինքնաթիռից Twitter-ում զայրացած գրառման համար: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` Newsweek-ին հղումով, միջադեպը տեղի է ունեցել Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում:
Ամերիկացի Ջեֆ Ուոթսոնը մտադիր էր Southwest Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավով մեկնել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաք: Լինելով արտոնյալ ծրագրի մասնակից` նա առաջնահերթ իրավունք ուներ վայրէջք կատարելու: Ուոթսոնը, սակայն, թռչելիս է եղել երկու դստեր հետ` 6 և 9 տարեկան, որոնց վրա արտոնյալ ծրագիրը չէր տարածվում: Ընկերության աշխատակցուհին խնդրել է նրանց` սպասել իրենց հերթին, ինչը բարկացրել է ամերիկացուն, և վերջինս որոշել է իր բարկությունն արտահայտել Twitter-ում` գրելով. «Ինչպիսի կոպիտ գործակալ է աշխատում Դենվերում, Քիմբերլի Ս., շատ դժգոհ եմ»:
Դեռևս ինքնաթիռում նստած ժամանակ Ուոթսոնը լսել է, թե ինչպես են բարձրախոսով խնդրում իրեն՝ դուրս գալ ինքնաթիռից: Իսկ աշխատակցուհին, ում հանդեպ դժգոհություն էր հայտնել տղամարդը, ստիպել է նրան՝ ջնջել այդ գրառումը` դրանում սպառնալիք տեսնելով: