Հայտնի են արքայադուստր Շառլոտի 5 կնքահայրերն ու կնքամայրերը
Lifestyletert.am-ը գրում է.
Արքայադուստր Դիանայի զարմուհիներից մեկը կդառնա արքայադուստր Շառլոտի կնքամայրը` հայտնվելով այն հինգ մտերիմ ընկերների շարքում, որոնք այդ պատվին են արժանացել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` այդ պատվին է արժանացել Լեդի Դիանայի ավագ քրոջ` Ջեյնի դուստր Լաուրա Ֆելոուսը, ով մկրտության արարողության ժամանակ Սենդրինգհեմի Սուրբ Մարիա Մագդաղենացի եկեղեցում կմիանա արքայազն Ուիլյամի ընկերներին` Ջեյմս Միդին և Թոմաս վան Ստրոբենզիին:
Պարբերականը նկատում է, որ դքսուհի Քեյթի քույրը` Պիպան, երկրորդ անգամ բաց է թողնում արքայական կնքամայր դառնալու հնարավորությունը, ինչպես նաև նրանց եղբայր Ջեյմսը և Ուիլյամի եղբայր արքայազն Հարին, ովքեր ներկա չեն գտնվելու այսօր կայանալիք մկրտության արարողությանը:
Մյուս կնքամայրն ու կնքահայրն են Քեյթի ընկերուհի Սոֆի Քարթերը և նրա զարմիկ Ադամ Միդլթոնը: