Յուրա Մովսիսյան. Հուսով եմ՝ կշարունակեմ մարզվել եւ ցավն աստիճանաբար կանցնի
Հասարակությունnews.am-ը գրում է.
Մոսկվայի «Սպարտակի» հավաքին միացած Յուրա Մովսիսյանը պատմել է վերականգնողական փուլի մասին: Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը Շվեյցարիայում արդեն առաջին մարզումն է անցկացրել անհատական ծրագրով:
«Ընդհանուր առմամբ, առողջությանս հետ ամեն բան կարգին է: Իհարկե, կա անհարմարավետություն, սակայն հուսով եմ, որ կշարունակեմ մարզվել եւ ցավը ժամանակի հետ կանցնի: Ես այստեղ եմ 100 տոկոսով մարզումներին ներգրավելու եւ մրցաշրջանի նախապատրաստական փուլին հասցնելու համար»,- մարզումից հետո ասել է Մովսիսյանը, փոխանցում է «Սպորտ Էքսպրեսը»:
Հիշեցնենք, որ մինչեւ այս եւս Յուրա Մովսիսյանը մարզվում էր անհատական ծրագրով, այդ պատճառով ուշացումով միանցավ Դմիտրի Ալենիչեւի թիմին: Ռուսաստանի ավարտված առաջնությունում նա մասնակցել էր 16 խաղի եւ դարձել 2 գոլի հեղինակ: