Գիտնականները հաստատել են Արեւի հարեւանությամբ հսկա մոլորակի գոյությունը
Lifestylenews.am-ը գրում է.
Գիտնականների խումբը հաստատել է Արեւի ուղեծրում HD 100546 հսկայական մոլորակի գոյության փաստը: Այն նման է Արեգակնային համակարգից Յուպիտերին:
Ավելի վաղ՝ 2013 թվականին, գիտնականները ենթադրություն էին հայտնել HD 100546 գազային մոլորակի առկայության մասին: Չիլիում տեղակայված Very Large Telescope-ի օգնությամբ իրականացված դիտարկման եւ արված մի քանի լուսանկարների արդյունքում գիտնականները կարողացել են հաստատել այդ հիպոթեզը:
Ըստ Planet-today-ի, ND 100546b մոլորակը ներկայում դեռեւս ձեւավորման փուլում է: Ամենայն հավանականությամբ, այն շրջապատված է սկավառակով, որից մոլորակը կազմավորման համար անհրաժեշտ նյութ է վերցնում:
Գիտնականների խոսքով, հենց դա էլ իրենց հնարավորություն կընձեռի ավելի լիարժեք պատկերացում կազմել մոլորակի ձեւավորման գործընթացի մասին: