Դանիացի գիտնականներ. Կապույտ աչքերով մարդիկ ընդհանուր նախնի ունեն
Lifestylenews.am-ը գրում է.
Կապույտ աչքերով մարդիկ մեկ ընդհանուր նախնի ունեն: Այսպիսի եզրահանգման են եկել Կոպենհագենի համալսարանի գիտնականները՝ հետազոտելով 6-10 հազար տարի առաջ տեղի ունեցած գենետիկ մուտացիան, որն այսօր մոլորակի վրա բնակվող բոլոր կապտաչյա մարդկանց աչքերի գույնի պատճառ է դարձել:
Ըստ Planet Today-ի, գիտնականները հավաստում են, որ նախապես բոլոր մարդկանց աչքերը շագանակագույն են եղել: «Սակայն գենետիկ մուտացիան, որն առնչվել է մեր քրոմոսոմների OCA2 գենին, հանգեցրել է նրան, որ անհնար է դարձրել շագանակագույն աչքերով ծնվելը»,- նշել է պրոֆեսոր Հանս Էյբերգը:
Նրա խոսքով, նշված գենը պատասխանատու է օրգանիզմում, այսպես կոչված, P-սպիտակուցի առկայության համար, որը մասնակցում է մելանինի արտադրմանը. պիգմենտ, որը գույն է հաղորդում մեր աչքերին, վարսերին եւ մաշկին:
Հատկանշական է, որ եթե այդ գենն ամբողջությամբ բացակայում է կամ անջատված է, մարդկանց աչքերում, վարսերում կամ մաշկի գույնի մեջ պակասում է մելանինը: Այդպիսի մարդիկ հայտնի են որպես ալբինոս: