Հայաստանից մինչ օրս արտահանվել է ավելի քան 40 հազար տոննա պտուղ-բանջարեղեն
ՏնտեսությունՀայաստանից այս տարի արտահանվել է 40 հազար 53 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 հազար 719 տոննայի դիմաց: Ինչպես Արմենպրեսին հայտնեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հա սարակայնության հետ կապերի բաժնից, հուլիսի 6-ի դրությամբ արտահանվել է 14 հազար 463 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց:
Հայաստանից մինչ օրս արտահանվել է 1324 տոննա կեռաս, նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց: Հայկական կեռասը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Վրաստան, ԱՄԷ , Շվեյցարիա: