66-ամյա Բիլի Ջոելը ամուսնացել է իր 33-ամյա ընկերուհու հետ
LifestyleStyle.news.am-ը գրում է.

Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում նշում են Անկախության օրը՝ ամենակարեւոր տոնը ամերիկացիների համար։ Այդ օրը իր երկրպագուներին ուրախացրել էր Քիմ Քարդաշյանը, որը սեքսուալ լուսանկար էր հրապարակել եւ շնորհավորել բոլորին։ Սակայն հեղինակ-կատարող, դաշնակահար, վեց «Գրեմիի» մրցանակակիր Բիլի Ջոելը նույնպես ստվերում չի մնացել։ Նա հենց այդ օրը ամուսնացել է իր ընկերուհու՝ Ալեքսիս Ռոդերիկի հետ, որը շուտով լույս աշխարհ կբերի Ջոելի դստերը։

US Weekly-ի փոխանցմամբ՝ Հարսանիքը տեղի է ունեցել երաժշտի առանձնատանը։ Հարսանիքի մասին ոչ մեկը չի իմացել՝ անգամ նորապսակների ընկերները եւ հարազատները։
Ի դեպ, հարսանիքին ներկա էր նաեւ Ալեքսա Ռեյը՝ Ջոելի դուստրը Քրիսթի Բրինքլի հետ ամուսնությունից։ Բրինքլին Instagram-ում տեղադրել է նորապսակների լուսանկարը եւ գրել.
«Իմ ջերմագին շնորհավորանքը նորապսակ զույգին եւ իմ դստերը՝ Ալեքսային, որի համար Ալեքսիսը մտերիմ ընկերուհի է դարձել։ Երջանկություն եմ մաղթում այս աճող ընտանիքին»։