Չայկովսկու անվան պատանեկան մրցույթի հայաստանյան համերգին ելույթ կունենան եզրափակիչ փուլ անցած պատանիները
ՄշակույթՉայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթի հայաստանյան ամփոփիչ համերգը կհամախմբի եզրափակիչ փուլ անցած երաժիշտներին: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին համերգի կազմակերպիչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, իրադարձությունը տեղի կունենա հուլիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը :
Երեկոյի ընթացքում հանդես կգան մրցույթի եզրափակիչ փուլ անցած հայ պատանիներ Արթուր Գրիգորյանը (դաշնամուր), Անդրանիկ Աղաջանյանը (թավջութակ), Դիանա Ադամյանը (ջութակ), ինչպես նաև մենակատար Հայկ Կազազյանը (ջութակ) և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Մրցույթի կազմակերպիչներն են Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիրների ընկերակցությունը, Զարգազման միջպետական կորպորացիան։ Գլխավոր հովանավորն է ՄԿՌ Մեդիա Արմենիան:
Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 5-15-ը: