Թբիլիսիի նոր կենդանաբանական այգու շինարարությունը կսկսվի 2016 թվականի գարնանը
ՀասարակությունՎրաստանի մայրաքաղաքի նոր կենդանաբանական այգու նախագիծն արդեն պատրաստ Է, 2016 թվականի գարնանը Թբիլիսյան ծովին հարող տարածքում՝ քաղաքի ծայրամասում, կսկսվի դրա շինարարությունը, հայտարարել Է քաղաքապետ Դավիթ Նարմանիան, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Հունիսի լույս 14-ի գիշերը հեղեղումը լիովին ոչնչացրել Է կենդանաբանական այգու ստորին մասը, որը գտնվում Է Թբիլիսիի կենտրոնի Հերոսների հրապարակում: Կենդանաբանական այգու 600 բնակիչներից ողջ Է մնացել կեսից քիչ մասը:
«Կենդանաբանական այգին կկառուցվի զգալիորեն ավելի մեծ տարածքում: Նախագիծը, որի հայեցակարգն արդեն պատրաստ Է, աշխատանքային գծագրերի պատրաստման կարիք ունի: Մեր խնդիրն Է, որ այն կենդանիները, որոնք ողջ են մնացել, լինեն անվտանգության մեջ: Նախապատրաստական աշխատանքները կսկսվեն ընթացիկ տարվա աշնանը, իսկ շինարարական գործընթացը՝ եկող տարվա գարնանը»,- Նարմանիայի խոսքը հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչեքով Sputnik գործակալությունը: