Արտարժույթներն էժանացել են
ՏնտեսությունՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հուլիսի 6-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.07 դրամով` կազմելով 473.45 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.01 դրամով և կազմել 523.21 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.1 դրամով` կազմելով 8.4 դրամ։ Բրիտանական ֆու նտի փոխարժեքը նվազել է 3.56 դրամով և կազմել 736.69 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 6-ին կազմել է 17 հազար 739.79 դրամ, արծաթի գինը՝ 237.65 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 487.61 դրամ: