Երևանի Նոր Արեշ համայնքում սպանության դեպքով հարուցվել է քրեական գործ
ՀասարակությունՀՀ ոստիկանությունը ժամը 13:29-ին ահազանգ էր ստացել, որ Երևանի Նոր Արեշ համայնքում կրակոցներ են հնչել: «Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ Նոր Արեշի 28-րդ փողոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել 1958 թվականի ծնված Վաղարշակ Ասոյանը, ով մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին»,- Արմենպրեսին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից:
Դեպքի հանգամանքները պարզվում են: Հարուցվել է քրեական գործ: