Մեկնարկում է Հայ-Վրացական ժամանակակից երաժշտության փառատոնը
ՄշակույթՀուլիսի 9-ից 11-ը Հայաստանում կմեկնարկի Հայ-Վրացական ժամանակակից երաժշտության փառատոնը: Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախաձեռնությամբ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ ու Վրաստանի Կոմպոզիտորների Միության հետ համատեղ տեղի ունեցող այս նախագիծը կկայանա հանրապետության երեք քաղաքներում՝ Դիլիջանում (Արվեստիպետականքոլեջիդահլիճ, ժամը 14:00), Գյումրիում (Արվեստիդպրոցիդահլիճ, ժամը 16:00) և Երևանում (Կոմիտասիթանգարան-ինստիտուտիհամերգասրահ, ժամը 18:00): Երեք համերգային օրերի ընթացքում կհնչեն Օտարի Տատաշվիլիի, Կախա Ցաբաձեի, Գեորգի Շավերզաշվիլիի, Զուրաբ Նադարեյշվիլիի, Օմար Մինդորաշվիլիի, Իրակլի Ցինցաձեի, Վաժա Ազարաշվիլիի և Մակա Վիրսալաձեի կամերային ստեղծագործություններից՝ հայ երաժիշտների կատարմամբ: Թվարկված վերջին երեք հեղինակները Վրաստանից ժամանող պատվիրակության հետ ներկա կգտնվեն համերգներին: Ի դեպ, վրացական պատվիրակությունըՀայաստան կժամանի հուլիսի 8-ին:
Նրանք կհանգրվանեն Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը:
Այս նախագիծը կնպաստի երկու բարեկամ երկրների երաժշտության տարածման գործընթացի զարգացմանը:
Կոմպոզիտորների Միությունը շարունակում է իր որդեգրած սկզբունքներով առաջնորդվել և ստեղծել երաժշտական կամուրջներ աշխարհի տարբեր երկրներիմ իջև,- նշել է ՀԿՄ Նախագահ Արամ Սաթյանը:
Հավելենք միայն, որ համերգների մուտքն ազատ է:
ՀայաստանիԿոմպոզիտորներիՄիությանՀասարակայնությանհետկապերիբաժինՀՀք. Երևան, Դեմիրճյան 25