Երևան քաղաքի բյուջեի կատարողականը կազմել է 103 տոկոս
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման քաղաքապետարանի և վարչական շրջանների 2015 թվականի առաջին կիսամյակի կատարողականի ընդհանուր ցուցանիշը կազմել է 103 տոկոս:
Ինչպես փոխանցեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները շարունակել նույն սկզբունքով՝ պահպանելով 100 և ավելի տոկոս ցուցանիշը: