Ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը. թույլ չեն տալիս երթ անցկացնել
ՀասարակությունՔաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը այսօր՝ հունիսի 6-ին, Ազատության հրապարակում քաղաքացիներին կոչ արեց միանալ իրեն և պայքարը շարունակելու մասին իրազեկման երթ անցկացնել քաղաքում: Ազատության հրապարակում քաղաքացիների մեծ մասը միացավ Անդրիաս Ղուկասյանին: Սակայն, ոստիկանությունը նրանց թույլ չտվեց Ազատության հրապարակից դուրս գալ՝ փակելով նրանց ճանապարհը:
«Մենք որոշել ենք խաղաղ երթ անցկացնել Մաշտոցի պողոտա- Ամիրյան- Նալբանդյան- Թումանյան փողոցներով և քաղաքացիներին իրազեկել, որ մեր պայքարը շարունակվում է: Այժմ դրա կարիքն է առաջացել, իսկ մեր երթը ինքնաբուխ է»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ երթի մասին չկա համապատասխան իրազեկում: