Ցույցի համակարգողները որոշել են հուլիսի 9-ին բողոքի ակցիա կազմակերպել Ազատության հրապարակում
ՀասարակությունԱզատության հրապարակում տեղի ունեցող ցույցի համակարգողները որոշել են հուլիսի 9-ին բողոքի ակցիա կազմակերպել հրապարակում, իսկ մինչ այդ՝ նրանք պատրաստվում են գիշերել այնտեղ: Այս մասին հայտարարեց Ազատության հրապարակում տեղի ունեցող ցույցի համակարգող Նարեկ Այվազյանը:
Նրա հայտարարությանն ի պատասխան՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շեշտեց, որ, ըստ օրենքի, ցուցարարները պարտավոր են երթի անցկացման օրվանից 7 օր առաջ իրազեկել համապատասխան լիազոր մարմնին: «Եթե դուք լիազոր մարմնից չստանաք համապատասխան թույլտվություն՝ մենք պարտավոր ենք կանխել ցանկացած անօրինական գործողություն»,- շեշտեց նա:
Այս պահին Ազատության հրապարակը մարդաշատ չէ. իրավիճակը հանդարտ է: