Մաշա Մնջոյան.“Փորձում եմ ուրախ տրամադրությամբ ճանապարհել նրան”
LifestyleBravo.am-ը գրում է.
Մաշա Մնջոյանի համար ամառն անցնում է համերգներով եւ իրադարձություններով լի: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ գրեթե ամեն շաբաթ ելույթ է ունենում, հունիսին էլ ՀՀ պաշտպանության նախարարության հրավերով Լեյլա Սարիբեկյանի, Մրրոյի, Մկրտիչ Մկրտչյանի, Գրիգոր Միրզոյանի եւ այլ կատարողների հետ երգել է արցախյան զորամասերում. “Ազգագրական երգերով պետք է բարձրացնենք զինվորների ոգին, բայց ես կատարել եմ նաեւ անգլալեզու երգեր: Նրանց ուրախացնելու համար ընտրել էինք պարային, ռիթմիկ երգեր”:
Օրեր առաջ էլ երգչուհին մասնակցել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած “Տիրամայր Հայաստանի” երգչախմբի համերգին.“Երգել ենք Ռոբերտ Ամիրխանյանի գործերը, հիանալի համերգ էր լեփ-լեցուն դահլիճում: Մեր գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի հետ ապրիլին Հռոմում էինք, որտեղ մասնակցել ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատմական պատարագին”:
