1955 թվականին անհետացած ինքնաթիռը վայրէջք է կատարել 37 տարի անց. առեղծվածային իրականություն
LifestylePast.am-ը գրում է.
Որպես մթնշաղային սագայի թռչող ֆանտոմ՝ չարտերային DC-4 ինքնաթիռը՝ այդտեղ գտնվող 57 ուղևորով վայրէջք է կատարել Վենեսուելայում՝ Կարակասում,1992 թվականին՝ 1955թ. անհետացումից 37 տարի անց Նյու Յորքից Մայամի թռիչք իրականացնելիս, սակայն մի քանի րոպե էլ չի անցել, ինչ ուրվական-ինքնաթիռը նորից երկինք է բարձրացել ու անհետացել, գրում է tayni-mirozdaniya.ru-ն:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը՝ ականատեսների վկայություններն ու ռադիոկապի ժապավենի վրա ֆիքսված տեղեկությունը անհերքելի ապացույց են, որ ինքնաթիռի այդ սարսափելի վայրէջքը տեղի է ունեցել իրականում:
«Օդանավակայանի հսկիչ անցագրային ծառայության ականատես դարձած աշխատակիցների վկայությունները համընկնում են ըստ էության»,-հայտարարել է քաղավիացիայի փոխնախարար Ռամոն Էստովարը:
Նրա խոսքով՝ վճռորոշ փաստ է 1955թ. փոքրիկ օրացույցը, որը օդաչուն նետել է թռիչքուղուն DC-4-ի անհետացումից առաջ:
«Ես տեսել եմ ինքնաթիռը, ես լսել եմ օդաչուի ձայնը: Ես անգամ ձեռքիս մեջ եմ պահել օրացույցը, սական մինչև հիմա չեմ կարողանում հավատալ: Այդ մարդիկ նախկինի պես մտածում էին, որ հիմա 1955 թվականն է ու որ իրենք վայրէջք են կատարել Ֆլորիդայում: Միայն Աստծուն է հայտնի, թե ուր են եղել նրանք այդքան տարիներ»,-ասել է Խուան դե լա Կորտեն, ով տեղի ունեցածը հստակ տեսել է թռիչքները կարգավորող աշտարակի իր խցիկից:
Շարունակությունը՝ այստեղ