«Կոշ» ՔԿ հիմնարկում կանխվել է թմրամիջոցի ներկրման դեպք
ՀասարակությունՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կանխվել է առանձնապես խաշոր չափերի թմրամիջոցի ներկրման դեպք: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել հիմնարկի դատապարտյալ Բ.Կ.-ի համար վերջինի ս մոր՝ Վ.Կ.-ի կողմից բերված հանձնուքը:
Զննությամբ պարզվել է, որ շոկոլադե կոնֆետների մեջ լցոնված է B8 դաջվածքով 12 դեղահաբ: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: