Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»


Հայաստանում կարևորում են երեխաների համար արդարադատության մատչելիության ապահովումը

Հայաստանը քայլեր է ձեռնարկում երեխաների համար արդարադատության մատչելիության ապահովման, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու համար: Հուլիսի 7-ին Հայաստանում մեկնարկել է «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ արդարադատության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի կողմից:

Ծրագրի նպատակն է օրենքի հետ առնչվող երեխաների շահերի պաշտպանության օրենսդրական, գործնական երաշխիքների ստեղծումը: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարևորեց ծրագրի մեկնարկը՝ ընդգծելով, որ այն ուղղված է արդարադատության հետ առնչվող երեխաների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը: «Ցավոք, որևէ հասարակություն ի  վիճակի չէ զերծ պահել երեխաներին տարբեր իրավիճակներից, երբ նրանք առնչություն են ունենում քաղաքացիական, վարչական քրեական արդարադատության մարմինների հետ: Այս պարագայում շատ կարևոր է, որ առավելագույնս պաշտպանված լինեն նրանց իրավունքները, զերծ պահել երեխաներին հետագա խնդիրների հետ առնչվելուց», Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նախարարը շեշտեց, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ իրականացվող երեխաների  արդարադատության մատչելիության ապահովմանն ուղղված ծրագիրը օրենսդրության շրջանակներում  կապահովի երեխաներին վերաբերող դրույթների համապատասխանեցումը ՄԱԿ-ի չափորոշիչներին: Նրա խոսքով՝ խորագրի իրականացման արդյունքում արդարադատության հետ առնչվող երեխաների աշխատանքը կդառնա հնարավորինս արդյունավետ:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսն էլ իր խոսքում ընդգծեց, որ արդարադատության համակարգի հետ առնչվող երեխաներն էլ ունեն իրենց իրավունքները, որոնք պետք է առավելագույնս պաշտպանված լինեն, քանի որ հակառակ դեպքում այդ երեխաները կարող են բարոյական և հոգեբանական լուրջ վնասներ կրել: «Այս ծրագիրը կարևոր է նաև արդարադատության մատչելիության առումով խոցելի երեխաներին հայտնաբերելու և նրանց խնդիրներնին լուծում տալու առումով»,- ասաց նա՝ հավելելով, որ վերջին տարիներին Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել արդարադատո ւթյան հետ առնչվող երեխաների իրավունքների պաշտպանության ապահովման առումով: Նա նկատեց, որ այս պահին Հայաստանում շատ քիչ է ազատազրկված երեխաների թիվը, ինչն էլ խոսում է դրական առաջընթացի մասին:

Մանյա Հենրիետ Արենսն ընդգծեց նաև, որ ծրագրով մեծ ուշադրոփւթյուն է դարձվելու նաև հանցագործությունների զոհ դարձած երեխաներին, քանի որ սա ևս շատ կարևոր խնդիր է: Նա վստահեցրեց, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը պատրաստակամ է աջակցել Հայաստանին ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման ընթացքում, որպեսզի արդարադատության հետ առնչվող երեխաների հետ աշխատանքը լինի առավել քան արդյունավետ:

Ծրագիրը ներառում է օրենսդրության միջազգային փորձաքննությունը երեխայի իրավունքների պաշտպանության և արդարադատության մատչելիության տեսանկյունից, անչափահասների արդարադատության միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման համար գործողությունների պլանի մշակումը, օրենքի հետ կապված խնդիրներ ունեցող, վկա և տուժող երեխաների հետ առնչվող անձնակազմի կարողությունների զարգացմանը:

Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է անչափահասների արդարադատության հարցերով խորհուրդ, որի աշխատանքներն ուղղված են լինելու շահագրգիռ մարմինների ներգրավմամբ Հայաստանում անչափահասների արդարադատության ոլորտում մեկնարկած  ծրագրի, ինչպես նաև հետագա նախատեսվող ծրագրերի, ռազմավարական պլանների համատեղ, միասնական դիտարկմանը, զարգացման ապահովմանն ու 2016-2020թթ ընթացքում ոլորտի ամբողջական կայացմանը:

 

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՄոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ Զաքարյան