Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր
ՏնտեսությունՖինանսների նախարարությունն անցկացրել է 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52047162 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 340 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 230 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 110 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 445 մլն 472 հազար 430 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.1059 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.1700 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառու: