Գյումրու ռուսական ռազմաբազայում անակնկալ ստուգումներ են
ՀասարակությունՌԴ Հարավային ռազմական օկրուգի հանձնաժողովը գեներալ-լեյտենանտ Իգոր Տուրչենյուկի ղեկավարությամբ ՀՀ-ում գտնվող ռուսական ռազմաբազայում ռազմական պատրաստվածության եւ կարգապահության վերաբերյալ անակնկալ ստուգումներ է կատարում: Ինչպես Արմենպրեսին փոխանցեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ստուգումների ժամանակ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն Էրեբունի օդանավակայանում ավիացիոն ուժերի պատրաստվածությունն ու Գյումրիի ռազմաբազայում կայազորի պատրաստվածությունը ռազմական գործողությունների կատարման ժամանակ: Հանձնաժողովի աշխատանքը հնարավորություն կտա օբյեկտիվորեն գնահատել ռազմաբազայի ռազմական պատրաստվածության մակարդակը: