Փարիզի Նորաձեւության շաբաթ. Dior-ի շքեղ ցուցադրությունը
LifestyleStyle.news.am-ը գրում է.

Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթի շրջանակներում կայացել է Dior-ի աշուն 2015 շքեղ ցուցադրությունը։

Ռոդենի թանգարան

Ցուցադրության վայրը
Դիզայներ Ռաֆ Սիմոնսը ներկայացրել է ապրանքանիշի նոր հավաքածուն՝ ոչ համաչափ կարված վերարկուներ, կիսաթափանցիկ զգեստներ, նրբաճաշակ հագուստներ, որոնք Միջնադարի ռոմանտիկ շունչն են հիշեցնում։


Dior Couture-ի նոր հավաքածուն ոչ թե նորարարական, այլ գեղեցիկ ու կանացի է ստացվել։ Այս անգամ Ռաֆի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Իերոնիմ Բոսխի «Երկրային վայելքների այգի» կտավը։

Դիզայները համադրել է մեր շուրջն առկա, հակասական երեւույթներ՝ «Կոպտություն եւ նրբություն, լույս եւ խավար, հրեշտակային անմեղություն եւ սեքսուալություն»։







