ԲՀԿ պատվիրակությունը Պետրոզավոդսկում մասնակցել է «Քաղաքում» երիտասարդական միջազգային ֆորումին
ՀասարակությունԱզգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը «Քաղաքում» երիտասարդական միջազգային ֆորումի բացմանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում կարևորել է նման միջոցառումները՝ ԵՏՄ փիլիսոփայությունը փաստաթղթային մակարդակից իրական կյանքի վերածելու առումով: «2011թ. սկսած` Սելիգերյան և Ծաղկաձորյան երիտասարդական ֆորումներից հետո Հայաստանի և Կարելիայի երիտասարդների միջև ստեղծված բարեկամական հարաբերությունների արդյունքն է, որ արդեն երկր որդ տարին մենք մասնակցում ենք այս միջազգային իրադարձությանը։ Նման հարթակները ԵՏՄ փիլիսոփայությունը փաստաղթային մակարդակից վերածվում են իրական կյանքի։ Ողջունում եմ Պետրոզավոդսկ քաղաքի ղեկավարությանը ԵՏՄ երիտասարդության համար նման պայմաններում հանդիպում կազմակերպելու համար։ Ուրախ եմ ,որ պատիվ ունեմ ներկայացնելու Հայաստանն այս հրաշալի միջոցառմանը», Արմենպրեսի հաղորդմամբ` ասել է Բաբայանը:
Կարելիայի Ինքնավար Հանրապետության կառավարության հրավերով ԲՀԿ պատվիրակությունը Պետրոզավոդսկում է՝ մասնակցելու «Քաղաքում» երիտասարդական միջազգային ֆորումին: