Ավանում ջրանջատումներ կլինեն
ՀասարակությունՊլանային աշխատանքներով պայմանավորված` ջրանջատումներ կլինեն Երևանի Ավան վարչական շրջանում: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին «Երևան ջուր» ՓԲԸ-ից, հուլիսի 9-ին ժամը 10.00-16.00-ն կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Ավան-Առինջի 1-ին, 2-րդ միկրոշրջանների, Աճառյան, Բաբաջանյան փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: